Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Տարեց մաքրուհին պետք է դառնա անհատ ձեռնարկատե՞ր, որ չհամարվի չգրանցված (օրավարձով) աշխատող»․ Արկադի Խաչատրյան

388
Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 09:20
«Տարեց մաքրուհին պետք է դառնա անհատ ձեռնարկատե՞ր, որ չհամարվի չգրանցված (օրավարձով) աշխատող»․ Արկադի Խաչատրյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Ինչո՞ւ կոշկակարը, դարբինը, ժամագործը, կրկնուսույցը և այլոք կարող են լինել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ մաքրուհին, խնամքի ծառայություններ մատուցողը, բանալի սարքողն ու երաժշտական գործիք վերանորոգողը՝ ոչ: Տրամաբանությունը ո՞րն է: Ուրեմն տարեց մաքրուհին պետք է դառնա անհատ ձեռնարկատե՞ր, որ չհամարվի չգրանցված (օրավարձով) աշխատող և կարողանա օգտվել պետության սոցիալական աջակցության ծրագրերից: Եվ դա ճի՞շտ եք համարում:
Ստացվում է, որ պետությունն ինքն է նպաստում մարդկանց «չգրանցված (օրավարձով) աշխատողի» կարգավիճակ ունենալուն, հետո «պատժում» նրանց դրա համար՝ զրկելով աջակցությունից»: