Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ով կարող է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումից

744
Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ., 21:25
Ով կարող է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումից

Կառավարության էջը տեղեկացնում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը:

Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:

Տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝

✅ հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
հանրային սննդի ծառայություններ.
✅ զբոսաշրջային ծառայություններ.
✅ նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
✅ սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
✅ զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
✅ կինոթատրոնների գործունեություն.
✅ լուսանկարչության բնագավառում գործունեություն.
✅ ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
✅ կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
✅ ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
✅ խաղատների գործունեություն։

Վարձու աշխատողները (այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները), շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել Տուժած ոլորտի գործատուի հետ։

⚠️ Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այն ստանալու համար պետք է լրացնել էլեկտրոնային դիմում https://dimum.ssa.am/ կայքում։