Մահացել է ռեժիսոր Սուրեն Ռշտունին
![]() Մահացել է հայտնի ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Ռշտունին։ Նա ծնվել է 1951 թվականի հուլիսի 29–ին Երևանում։ Սուրեն Ռշտունին 90-ականների վերջերից Առաջին ալիքի գլխավոր ռեժիսորն էր: 1969 թվականից եղել է Հայաստանի Հեռուստառադիոյի պետկոմի ռեժիսորի օգնական, 1971 թվականից՝ ռեժիսորի ասիստենտ, 1976 թվականից՝ ռեժիսոր, եթեր է հեռարձակել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որն արժանացել է պետական մրցանակի։ Մի շարք տեսաֆիլմերի հեղինակ և ռեժիսոր էր. «Սիրված երգեր» (1997թ.), «Գարնանային պատմություններ» (1998թ.), «Մենք ենք, մեր հայերը» (1998թ.), «Ձմեռային գիշերվա հեքիաթը» (1999թ.), «Սիրո աստղ» (2004թ.), «Բաղնիքի ճակատագիրը կամ հեգնանքդ անուշ» (2010թ.) և այլն: 2006թ-ին արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ մրցանակի, 2013-ին՝ ՀՀ նախագահի պատվոգիր-շնորհակալագրի 4-րդ համահայկական խաղերի կազմակերպման համար, և Մովսես Խորենացու մեդալի։ |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
