Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Վարչապետը՝ կորոնավիրուսի պայմաններում գյուղատնտեսական ապրանքների արտահանումը կազմակերպելու մասին

673
Շաբաթ, 13 հունիսի, 2020 թ., 18:38
Վարչապետը՝ կորոնավիրուսի պայմաններում գյուղատնտեսական ապրանքների արտահանումը կազմակերպելու մասին

Հայաստանում շուտով կսկսվի գյուղատնտեսական ապրանքների արտահանումը՝ մասնավորապես ԵԱՏՄ երկրներ. հաշվի առնելով, որ ապրանքը շուտ փչացող է, կորոնավիրուսի պայմաններում նախատեսվո՞ւմ է արագացված գործընթաց՝ սահմանային անցակետերում հնարավոր ձգձգումներից խուսափելու համար. պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով վերոնշյալ հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասախանեց. «Մաքսային անցակետերում գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար նախատեսված ընթացակարգերը սրբագրվել են այնպես, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս արագ տեղի ունենա: Մենք մեր ռուս գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք և հույս ունեմ, որ ամեն ինչ կկազմակերպենք բարձր մակարդակով»: