Նուբար Աֆեյանի #Moderna-ն հուսադրող արդյունքներ է ներկայացրել
![]() Հայազգի գիտնական, գործարար ու բարերար Նուբար Աֆեյանի կողմից ղեկավարվող Moderna ընկերությունը հրապարակել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ մկների վրա փորձարկումների նախնական արդյունքները, որոնք փաստել են, որ պատվաստանյութը չի մեծացնում հիվանդության ավելի ծանր ընթացքի ռիսկը, և որ նույնիսկ մեկ չափաբաժինը կարող է պաշտպանել COVID-19-ից: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է bioRxiv պորտալում: Այն փաստը, որ պատվաստանյութը կարող է հիվանդության ավելի ծանր ընթացք առաջացնել, թույլ չի տվել մասնագետներին մեծ թվով մարդկանց վրա փորձարկել: Որպես օրինակ, գիտնականները նշված պատվաստանյութը փորձարկել են SARS-CoV-2 (սուր ծանր շնչառական համախտանիշ) վիրուսի դեմ, որը COVID-19 կորոնավիրուսի ամենամոտ տեսակն է և ատիպիկ թոքաբորբ է առաջացնում: Այնուհետև պարզվել է, որ նշված պատվաստանյութը կարող է հանգեցնել հիվանդության ավելի կտրուկ ընթացքի, հատկապես թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ։ Նոր ուսումնասիրության ընթացքում գիտնականները պատվաստանյութը ներարկել են մկներին՝ մեկ կամ երկու անգամ, այդ թվում այն դեղաչափով, որը ուժեղ չէ և որը բավարար չէ պաշտպանական իմունային պատասխան առաջացնելու համար: Այնուհետև կենդանիներին ներարկվել է կորոնավիրուսը: Թեստի արդյունքները ցույց են տվել, որ ենթածրագրային դեղաչափը չի հանգեցնում հիվանդության ավելի ծանր ընթացքի, և նույնիսկ մեկ դեղաչափը կարող է պաշտպանել վիրուսից: |

Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
46629.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
25729.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
61928.09.2026, 22:55
Փարիզի կենտրոնում գալլական պաշտպանական կառույցների հետքեր են հայտնաբերել
63828.09.2026, 00:49
Միջերկրականի հատակին Մալթան ու Սիցիլիան կապող 13-հազարամյա «կամուրջ» են հայտնաբերել
59727.09.2026, 16:36
«Երկրի ուղեծիրն ու պտտման առանցքի կողմնորոշումը տիեզերքում դանդաղ փոփոխվում են»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
23427.09.2026, 02:06
