Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Այս հանգամանքը պոզիտիվ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա». Արտակ Մանուկյանը՝ կառավարության որոշման մասին

504
Հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ., 13:00
«Այս հանգամանքը պոզիտիվ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա». Արտակ Մանուկյանը՝ կառավարության որոշման մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ կառավարությունն անչափ կարևոր որոշում կայացրեց Հայաստանի էներգետիկ անկախության առումով: Ատոմակայանի ֆինանսավորումը կիրականացվի ներքին աղբյուրների միջոցով, որի նպատակով կթողարկվեն պետական պարտատոմսեր: Ավելորդ չի նշել, որ միջնաժամկետում այս հանգամանքը պոզիտիվ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա»: