Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Կասեցվել է «Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունը

546
Չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ., 17:25
Կասեցվել է «Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունը

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է․ «Կասեցվել է Երևանում գործող «Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ։

Նախորդիվ ԱԱՏՄ աշխատակիցներն այստեղ արձանագրել էին մի շարք խախտումներ․

- հիմնական տարածքներում արտաքին շփման մակերեսները չեն ախտահանվել,

- ոսկու շուկայի տարածքում՝ չի պահպանվել սոցիալական հեռավորությունը

- արձանագրվել են գծանշումների, իրազեկման պաստառների փակցման և այլ թերություններ։

* Տնտեսավարողը պատրաստակամություն է հայտնել շտկել դրանք»։