Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Պանդեմիայի շրջանում դա ամենասպասված երևույթներից մեկն էր». Նաիրի Հոխիկյան

642
Կիրակի, 07 հունիսի, 2020 թ., 00:05
«Պանդեմիայի շրջանում դա ամենասպասված երևույթներից մեկն էր». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ վերջապես ոստիկանների նկատեցի բանկերի մուտքերի մոտ։ Պանդեմիայի շրջանում դա ամենասպասված երևույթներից մեկն էր, որը նկատելի դրական ազդեցություն կունենա վիրուսի կանխարգելման առումով։

Շատ կարևոր է, որ ոստիկանական խմբեր լինեն նաև հանրային այգիներում՝ ոչ թե մարդկանց ցրելու, այլ միջոցներ ձեռնարկելու, որ պահպանեն սոցիալական հեռավորություն, դիմակ կրեն կամ կատարեն բժշկական մյուս կարևոր ցուցումները։

Անհրաժեշտ է նաև բուհերի և դպրոցների մոտ ոստիկանական խմբեր տեղակայելը։ Հակառակ դեպքում ցանկացած մարդ, առավել ևս պատասխանատվություն չունեցող որևէ ուսուցիչ կարող է աշակերտներին հավաքել դպրոցի մոտ, նկարվել հետները, ինչի համար պատասխանատվության են ենթարկվում դպրոցների տնօրենները, որոնցից շատերը տեղյակ էլ չեն (պարտավոր էլ չեն), թե ինչ է կատարվում դպրոցի/բուհի տարածքից դուրս, հարևանությամբ։

Ոստիկանների ներկայությունը անհրաժեշտ է նաև հուղարկավորության արարողությունների ժամանակ, նաև պարբերական այցերը ռեստորաններ, սրճարաններ, հանրային ծառայությունների այլ վայրեր։ Դա նկատելի զգոնություն կհաղորդի մարդկանց, թեև վերջին օրերին նկատում եմ, որ ավելի է մեծանում խնդրին իրականում լրջորեն մոտեցող մարդկանց թիվը։

Հ․Գ․ Հայաստանը չի սահմանափակվում միայն Երևանով, կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել նաև մարզերին։ Բացառությամբ Գեղարքունիքի, Տավուշի և Արմավիրի, մյուս մարզերում կարծես ընդհանուր անհոգություն կա պանդեմիայի նկատմամբ»։