Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ.

«Միայն այսօր կասեցվել է 220 տնտեսվարողի գործունեություն». Արթուր Ասոյան

486
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 19:50
«Միայն այսօր կասեցվել է 220 տնտեսվարողի գործունեություն». Արթուր Ասոյան

«Արդեն իսկ հատել ենք մոտ 22 հազար ստուգողական այցերի շրջանակը»,- այսօր՝ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

Նրա խոսքով՝ վերոնշյալ աշխատանքների արդյունքում կասեցվել է 1490 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն. «Միայն այսօրվա դրությամբ ունենք 796 ստուգում, կասեցվել է 220 տնտեսվարողի գործունեություն: Խոսքը հանրային սննդի, տրանսպորտի ոլորտների մասին է»,- հայտնեց Ասոյանը:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ շուրջ տասը օր է, ինչ աշխատում են ոստիկանության հետ: Համակցված աշխատանքներն, ըստ Ասոյանի, կրելու են պարբերական բնույթ: