Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ը ռեկորդ է սահմանել ոսկու ներկրման ցուցանիշով

1259
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 23:20
ԱՄՆ-ը ռեկորդ է սահմանել ոսկու ներկրման ցուցանիշով

Երկու ամիս անընդմեջ ֆինանսական և ապրանքային շուկաներում քաոս է՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Տուժած շուկաներից մեկն էլ թանկարժեք մետաղների շուկան է, մասնավորապես՝ ոսկին: Սփոթային շուկայում (անհապաղ առաքման ենթակա ապրանքների վաճառք) և ֆյուչերսային պայմանագրերում տեղի են ունեցել ռեկորդային անհամապատասխանություններ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ ոսկու հանքարդյունաբերության որոշ ձեռնարկությունների փակումը, այդ թվում՝ Շվեյցարիայում, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանների փակումը հանգեցրել է ոսկու դեֆիցիտի: Թրեյդերներն ի վիճակի չէին ոսկու ձուլակտորներ գնել, ուստի նրանք ձեռք էին բերում թղթի վրա ֆիքսված պայմանագրեր: Սակայն շատերն ավելի խորամանկ գտնվեցին:

Նրանք ոսկի են գնել սփոթային արժեքով այնտեղ, որտեղ հնարավոր է եղել, միաժամանակ ֆյուչերսները վաճառել բորսաներում։ Նման խորամանկ քայլը հնարավորություն է տվել թանկարժեք մետաղը մատակարարել մոտ մեկ ամսվա ընթացքում: Այս սպեկուլյատիվ գործողությունները՝ համավարակի բռնկման համատեքստում և ոսկու իրական դեֆիցիտի պայմաններում, հանգեցրել է նրան, որ Միացյալ Նահանգներ ոսկու ներմուծումը սահմանել է բոլոր հնարավոր և անհավանական ռեկորդները:

ԱՀԿ-ի կողմից կորոնավիրուսի համաճարակի մասին հայտարարվել է մարտի 11-ին: Իսկ արդեն մայիսի վերջին COMEX-ում ոսկու պաշարները ավելացել են առնվազն 550 տոննայով: Վերլուծաբանների կարծիքով՝ այս ծավալը հավասար է ոսկու համաշխարհային արտադրության մեկ տարվա ծավալների հետ: Դոլարային հաշվարկով այն կազմում է գրեթե 30 միլիարդ դոլար։
ԱՄՆ-ը ոսկու մեծ մասը ներմուծվել է Շվեյցարիայից: