Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Շուկան չի փակվելու ու վե՛րջ». «Մեյմանդարի» շուկայում իրավիճակը լարված է

613
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 17:00
«Շուկան չի փակվելու ու վե՛րջ». «Մեյմանդարի» շուկայում իրավիճակը լարված է

Տևական ժամանակ է՝ լարված իրավիճակ է Արարատի մարզի «Մեյմանդար»-ի շուկայում: Պարետի որոշմամբ՝ շուկան 24 ժամով փակվելու է ախտահանման նպատակով, գյուղմթերք վաճառողները, սակայն, նշում են, որ այդ 24 ժամը մեծ վնաս կարող է պատճառել. գյուղմթերքը կփչանա:
«300 կգ վարունգը քաղած, հայաթում թափած ա, չեմ կարողանում գնալ, բերել: Վարկով եմ դա արել, հիմա վաղը կզանգեն, կասեն՝ վարկի տոկոսը մուծի, երեխեքիդ ուսման վարձը մուծի, ինչո՞վ, եթե թույլ չեն տալիս մեր հալալ քրտինքով ապրենք»,- ասում է գյուղացին։

Քիչ առաջ այստեղ ժամանեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: Նա հորդորեց ենթարկվել պարետի որոշմանը և չանել այնպիսի քայլեր, որոնք կարող են ճակատագրական լինել, քանի որ տվյալ տարածքում մարդկային կուտակումները շատ են՝ սոցիալական հեռավորությունը չի պահվում: Սակայն բնամթերք վաճառողներն անդրդում են. «Շուկան չի փակվելու ու վերջ»,- ասում են նրանք:

Այս պահին գյուղացիներն ու պատգամավորը զրուցում են առանձին վայրում։