«Սա ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական քայլ է». Արման Բաբաջանյան
![]() Պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր Ազգային ժողովում ելույթի ժամանակ անդրադարձավ գազի գնի հարցին. «Գազի գնի թանկացումը տեղի է ունենում միջազգային շուկայում էներգակիրների, այդ թվում՝ գազի էական էժանացման դեպքում: Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ նույն ՌԴ-ն զգալիորեն նվազեցնում է եվրոպական երկրներին մատակարարվող գազի գինը: Սա ռազմավարական գործընկեր երկրի կողմից մեզ ուղղված, ըստ էության, ոչ բարեկամական քայլ է, որն ակնհայտորեն ունի ոչ թե տնտեսական, այլ՝ բացառապես քաղաքական բաղադրիչ»,- ասաց Բաբաջանյանը: Պատգամավորի խոսքով՝ ՌԴ-ի համար գազի գինը քաղաքական լծակ է եղել միշտ և այդպիսին է նաև այսօր: «Այս արատավոր իրավիճակից միակ ելքը 2013-ին կնքված խայտառակ համաձայնագրի վերանայումն է, ինչը բարդ, այդուհանդերձ, անխուսափելի գործընթաց է: Սա ազգային անվտանգությանը սպառնացող հարց է: Մինչև չվերանայվի այդ համաձայնագիրը, մենք շարունակելու ենք ապրել գազային ստրկության պայմաններում»,- հավելեց Բաբաջանյանը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
