Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«ԱՄՆ մամուլն առաջնորդվում է նույն սցենարով՝ ինչ մարտի 1-ից հետո քոչարյանական մամուլը». Հայկ Մարտիրոսյան

406
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 09:20
«ԱՄՆ մամուլն առաջնորդվում է նույն սցենարով՝ ինչ մարտի 1-ից հետո քոչարյանական մամուլը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անչափ հետաքրքիր զուգահեռներ. ԱՄՆ հանրապետական մամուլը՝ «Ֆոքս Նյուզ» հեռուստաալիքի գլխավորությամբ՝ առաջնորդվում է այն նույն սցենարով, որով մարտի մեկից հետո քոչարյանական մամուլն էր շարժվում. այն է՝ ներկայացնել բողոքի ալիքն ու համաամերիկյան այս քաոտիկ շարժումը որպես միայն թալանչիների, վանդալների և բարբարոսների շարժում: Այո՛, ցավոք սրտի, կան այդպիսի բազում մարդիկ ամերիկյան քաղաքների փողոցներում այսօր, բայց այս շարժումը նրանցը չէ: Սա մի շարժում է, որն ունի խորը, հասարակության ամենատարբեր շերտերի համար այլևս անտանելի դարձող անարդարությունների և սոցիալական խորացող անհավասարության, ռասայական տասնամյակների անարդարության արմատներ: Եվ դրանք թաքցնելու համար հիմա հանրապետական պրոպագանդիստական մեքենան հենվում է նրանց վրա, ում համար հարստության և բիզնեսի անձեռնմխելիությունը միակ գերնպատակն է, և որոնք ոչ մի խորքային խնդիր տեսնելու ունակություն չունեն:

Եվ, իհարկե, ինչպես միշտ, մեր հայրենակիցներից շատերը կուլ են տալիս այդ խայծը: Ամերիկյան և հայկական հանրապետականների մեջ իրականում տարբերությունները մինիմալ են և խիստ կոսմետիկ: Եվ մենք, երեսուն տարի անընդմեջ հատուկ զրկված լինելով քաղաքական գրագիտությունից, անգամ Ամերիկայում չենք կարողանում տեսնել խնդիրների խորքային բնույթը՝ կենտրոնանալով միայն դրա որոշ շատ բացասական արտաքին արտահայտումների վրա:

Ամենուր, ամեն տեղ մարդկանց հիմարացնելու, անմաքուր պրոպագանդայի տեխնոլոգիաները նույնն են: Եվ ամենուր, ամեն տեղ մենք հեշտորեն դառնում ենք դրանց գերին»: