«Ի՞նչ է անում ոստիկանությունը, երբ այդպիսի բազմություն է հավաքվում մեկ տեղում». Նաիրի Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկոյան քայլում եմ Երևանի արվարձաններից մեկում՝ ՀԱԹ-ում։ Մարդկանց սոցիալական վարքագծին ու ոստիկանների, նաև ՏԻՄ պատասխանատուների (չ)աշխատանքին նայելով՝ կարող ես մտածել, որ իրական Բանգլադեշում ես, ոչ թե Հայաստանի մայրաքաղաքում, որտեղ հայտարարվել է COVID-19-ի վտանգավորության բարձր մակարդակ։ Խմբերով հավաքված մարդիկ՝ առանց դիմակների, միմյանց չափազանց մոտ կանգնած, հաճախ բառացիորեն միմյանց բերան մտած, հանդիպելիս «հին ու բարի» պաչիկով բարևներով և բազմաթիվ այլ իրավիճակներ, որոնք օրեր անց դառնում են վարակվածության նոր դեպքերի պատճառներ։ Ի՞նչ է անում ոստիկանությունը, երբ մարդկանց այդպիսի բազմություն է հավաքվում մեկ տեղում՝ առանց պաշտպանիչ միջոցների, ինչո՞ւ այգիներում և խաղահրապարակներում չկան ոստիկանության կամ թաղապետարանների ներկայացուցիչներ, որոնք ի պաշտոնե պարտավոր էին ապահովել մարդկանց սոցիալական պատասխանատվությունը, եթե դա մարդկանց հասու չէ գիտակցական մակարդակում։ Ի վերջո, Հայաստանը միայն Երևանի Հանրապետության հրապարակը չէ։ Հայաստանը նաև Երևանի մյուս համայնքներն են, մարզերը, գյուղերը։ Ներքևի նկարները 01․06․2020թ․ երեկոյան են արված։ Դեմքերը փակել եմ՝ էթիկայից ելնելով, բայց հստակ երևում է պաշտպանիչ դիմակի բացակայությունը։ Վարչապետն էլ վարակվեց, էլի մարդիկ չեն սթափվում։ Բազմիցս մարդկանց պատմել եմ, որ ունեմ ծանոթներ՝ կորոնավիրուսով վարակված, էլի չեն հավատում, որ այդ համավարակը վտանգավոր է, կարող է անդառնալի վնասներ հասցնել՝ եթե ոչ մեզ, ապա մեր կողքի ապրողներին»։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18