Գործարկվել է նախագահական կայք՝ երեխաների համար
![]() Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը՝ kids.president.am-ը: Կայքի միջոցով երեխաները կարող են հայերենով և անգլերենով, ապագայում՝ նաև ռուսերենով հանրամատչելի ուսուցողական տեղեկատվության, տեսանյութերի միջոցով համառոտ ծանոթանալ ոչ միայն Հանրապետության նախագահի գործառույթներին, նախագահի երդման տեքստին, այլև տեղեկանալ, թե ով կարող է լինել նախագահ, ինչպես է ընտրվում Հանրապետության նախագահը... Կայքի այցելուներին հասանելի է նաև հակիրճ տեղեկատվություն մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ սահմանադրության մասին: Կայքը հնարավորություն է ընձեռում հայտնվել նախագահի նստավայրում՝ եռաչափ ձևաչափով շրջայց կատարելով վարչական շենքում, ինչպես նաև վիրտուալ մասնակցել Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխին, զբոսնել նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքում, որը որոշակի ժամերի բաց է այցելուների համար: «Երեխաների անկյուն հատված»-ի միջոցով վիրտուալ տարածքի այցելուները հնարավորություն ունեն ուսուցողական խաղեր խաղալ և ստուգիչ հարցերի միջոցով ամրապնդել ստացած գիտելիքները: Կայքն ունի մանկական տեսադարան, որտեղ նախատեսվում է ներկայացնել երեխաների կողմից ուղարկվող լավագույն տեսանյութերը. նրանք կարող են նկարահանել տեսանյութեր իրենց արտասովոր տաղանդի, գիտելիքի, հմտությունների, կարողությունների, մտքերի, երազների և ցանկությունների վերաբերյալ: Կայքի համապատասխան հատվածում երեխաները կարող են նաև ներկայացնել իրենց առաջարկություններն՝ այդպիսով յուրովի մասնակցություն ունենալով կայքի ձևին ու բովանդակությանը: |

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
20002.09.2026, 20:06
«Քարսիթների չօգտագործման հետևանքները». Դավիթ Թումասյան (տեսանյութ)
18131.08.2026, 22:12
««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
48521.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
17119.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
20518.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
16018.08.2026, 11:18
