Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Գազի սակագինը բնակիչ-բաժանորդների համար չի բարձրանա»․ ՀԾԿՀ մամուլի քարտուղար

367
Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 15:40
«Գազի սակագինը բնակիչ-բաժանորդների համար չի բարձրանա»․ ՀԾԿՀ մամուլի քարտուղար

Հայաստանում բնական գազի սակագների վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն առաջարկներ է ներկայացրել:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ հանձնաժողովն առաջարկում է չբարձրացնել սակագինը բնակիչ- բաժանորդների համար, ինչպես նաև՝ սոցիալապես անապահովների համար գործողը:

«Եթե նայեք միջին կշռութային սակագինը՝ «Գազպրոմի» առաջարկածը և հանձնաժողովի վերջնական հաշվարկը, այդ միջին կշռութային սակագինը դասակարգված է ըստ խմբերի՝ բնակիչ- բաժանորդներ, սոցիալապես անապահովներ և այլն: Այսինքն՝ բնակիչ- բաժանորդների համար գազը չի թանկանում, նաև պահպանվում է սոցիալապես անապահովների համար գործող սակագինը՝ 1000 խմ-ի դիմաց, համեմատաբար՝ 139.000 և 100.000 դրամ»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։