Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ադրբեջանական քարոզչամեքենան անցել է կեղծ լուրերի տարածմանը». Կարեն Հովհաննիսյան

473
Կիրակի, 31 մայիսի, 2020 թ., 19:45
«Ադրբեջանական քարոզչամեքենան անցել է կեղծ լուրերի տարածմանը». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրություն։

Ադրբեջանական քարոզչամեքենան անցել է կեղծ լուրերի տարածման։ Մասնավորապես, ակտիվ տարածում են մի տեսանյութ, որտեղ իբրև թե երևում է, թե ինչպես են ադրբեջանցի դիպուկահարները շարքից հանում մեր տեսանկարահանող սարքերից մեկը։ Այդ տեսանյութը համակարգչային խաղերից է վերցված։

Հաջորդը՝ ներկայացնում են իբրև թե մայիս ամսվա հաշվետվություն հայկական բանակի կորուստների վերաբերյալ, որը ծայրից ծայր ստահոդ տեղեկատվություն է։
Հատկապես ընկերներիս խնդրում եմ, որ իմ գրառումների մեկնաբանություններում չտեղադրեն ադրբեջանական կայքերի լինքերը։ Պետք է լինենք զգոն ոչ միայն առաջնագծում, այլ նաև այս վիրտուալ տարածքում։ Չմոռանանք, թե ինֆորմացիոն գրոհն ինչեր կարող է անել»։