Արեգակի վրա գրանցվել է երեք տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը
![]() SDO ուղեծրային աստղադիտարանին հաջողվել է արձանագրել Արեգակի մակերևույթին վերջին երեք տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը, որը ցույց է տալիս Արեգակի վրա «ձմեռման» աննորմալ երկար և հանգիստ ժամանակաշրջանի ավարտը, գրում է ТАСС-ը՝ հղում անելով ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի (ФИАН) գլխավոր գիտաշխատող Սերգեյ Բոգաչևին։ «Մի բան հաստատ է, որ նոր ցիկլ է սկսվել, և այն ամբողջությամբ կորոշի մեր առաջիկա տասնմեկ տարիների ընթացքը»,- նշել է Բոգաչևը: Աստղագետները նշում են, որ Արեգակի վրա պարբերաբար բռնկումներ են լինում, որի ընթացքում այն կտրուկ արձակում է հսկայական քանակությամբ էներգիա՝ տեսանելի լույսի, ջերմային և ռենտգենյան ճառագայթման ալիքների տեսքով: Այսպիսի հզոր իրադարձությունները կարող են խաթարել Երկրի ուղեծրում առկա արբանյակների աշխատանքը և ազդել Երկրի վրա ռադիոկապի համակարգերի աշխատանքը, ինչպես նաև՝ ազդել տիեզերագնացների առողջության վրա: |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
65206.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
69604.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39804.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72829.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31529.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75428.09.2026, 22:55
