Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ինձ ասում էին՝ ոնց ասում ենք, էդպես պիտի անես, թե չէ՝ ագռավի սռոկ կտանք». «Սասնա ծռերի» գործով վկա

364
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 16:20
«Ինձ ասում էին՝ ոնց ասում ենք, էդպես պիտի անես, թե չէ՝ ագռավի սռոկ կտանք». «Սասնա ծռերի» գործով վկա

«Սասնա ծռերի» գործով դատական նիստին, որի ժամանակ հարցաքննվում էին վկաները, դատավոր Պետրոս Մակյանը հարց ուղղեց գործով վկա Էդգար Սողոմոնյանին. արդյոք

հարցաքննությունների ժամանակ ճնշումներ կամ ապօրինի գործողություններ տեղի ունեցե՞լ են քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակեոբյանի և Հատուկ քննչական ծառայության քննիչ Թովմասյանի կողմից: Պատասխանելով հարցին՝ վկան ասաց, որ այո, եղել են. «Ես ճանաչել եմ Էդիկ Հակոբյանին, մյուսին՝ ոչ: Առանց պաշտպանի ներկայության ասում էին՝ ոնց ասում ենք, նենց պիտի անես։ Ինձ ասում էին, որ մենք սաղ գիտենք, որ ագռավի սռոկ ես գնալու 16 տարի, 26 տարի, ուստի՝ ոնց ասենք, էնպես կանես. կստորագրես, պաշտպանը որ գա՝ կասես գրված ա իմ բառերով, սաղ ճիշտ ա»:

Վկայի խոսքով՝ քննչական խմբի ղեկավարն այդ ամենն արել է տեսախցիկը շրջած, հետո նոր նկարահանում իրականացրել։ Վերջինի պնդմամբ, իրեն նաև ծեծի են ենթարկել:

«Ինձ ասում էին՝ ոնց ասում ենք, էդպես պիտի անես, թե չէ՝ ագռավի սռոկ կտանք». «Սասնա ծռերի» գործով վկա