«Խնդրում եմ հայտարարությունս դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում». ԿԳՄՍ նախարար
![]() «Մամուլում տարբեր օգտատերերի, որոշ մարդկանց շուրթերով ինչ-որ հովանավորչության մասին խոսակցություններ են գնում: Ճիշտն ասած, արդեն հոգնեցուցիչ են այն գործընթացները, որի արդյունքում մենք անընդհատ պետք է հերքումներ տանք»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա անդրադարձել է ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի մայիսի 14-ի հայտարարությանը. «Սմբատ Գոգյանն ասել է, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքներում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն վերջինը դեռ իրականացնում է իր պարտականությունները, քանի որ նրան հովանավորում են ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանն ու ես»,- ասաց նախարարը: Հարությունյանի խոսքով՝ Գոգյանի այդ հայտարարությունը կարող է վկայել «հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ», մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և այլն: «Ես սրանով խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու ինչպես հայտարարություն կատարող անձի հայտարարությունները, այնպես էլ՝ նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերը»,- ասաց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
