Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ.

Կասեցվել է 47 տնտեսվարողի գործունեությունը Երևանում և մարզերում

293
Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ., 20:50
Կասեցվել է 47 տնտեսվարողի գործունեությունը Երևանում և մարզերում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է. «Պարետի որոշմամբ՝ կասեցվել է ևս 47 տնտեսվարողի գործունեությունը Երևանում և մարզերում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դիտարկումներն այս տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրել են կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով պարետի կողմից հաստատված անվտանգության կանոնների խախտումներ:

Տնտեսվարողի գործունեությունը կասեցված է համարվում այն պահից, երբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ մոտենում և ծանուցման թերթիկի միջոցով տեղեկացնում են պարետի որոշումը։

Պարետի որոշումը ենթակա է պարտադիր կատարման, 24-ժամյա կասեցման որոշումը վերանայման ենթակա չէ»: