Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Նորվեգիայի սուվերեն հիմնադրամն առաջին անգամ վաճառում է ակտիվները` բյուջեի դեֆիցիտի պատճառով

1642
Շաբաթ, 09 մայիսի, 2020 թ., 20:10
Նորվեգիայի սուվերեն հիմնադրամն առաջին անգամ վաճառում է ակտիվները` բյուջեի դեֆիցիտի պատճառով

Աշխարհի խոշորագույն սուվերեն հիմնադրամը՝ Government Pension Fund Global-ը (GPFG), որի ծավալը կազմում է ավելի քան 1 տրիլիոն դոլար, պատմության մեջ առաջին անգամ կվաճառի իր ակտիվները՝ երկրի բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, հայտնում է Bloomberg-ը:
Հիմնադրամի կանոններով նախատեսված է իրականացնել նման քայլ, որը թույլ է տալիս «մանևրել» Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենալուրջ ճգնաժամի պայմաններում։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավար Օստեն Օլսենը:
Նորվեգիայի տնտեսության վրա բացասաբար է անդրադարձել կորոնավիրուսի համավարակի բռնկումը, ինչպես նաև նավթի համաշխարհային շուկայում գների անկումը: Մայիսի 7-ին Նորվեգիայի Կենտրոնական բանկը, որը կառավարում է սուվերեն հիմնադրամի կողմից, իր հիմնական դրույքաչափն իջեցրել է զրոյի: