Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ՊԵԿ-ի հիշեցումը՝ 5-րդ միջոցառման շահառուներին

557
Հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ., 20:35
ՊԵԿ-ի հիշեցումը՝ 5-րդ միջոցառման շահառուներին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում՝ ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 10-ը ներառյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (5-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից՝ միանվագ դրամաշնորհ ստանալու համար, դիմումները ներկայացնել նշված ժամկետում: Միաժամանակ, կոմիտեն առաջարկում է, դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը.

1. Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:

2. Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:

3. Պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը: