Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Եթե աստղեր էլ իջեցնենք, էլի դժգոհ եմ լինելու». Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Բագրատյանին

497
Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 13:05
«Եթե աստղեր էլ իջեցնենք, էլի դժգոհ եմ լինելու». Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Բագրատյանին

ԱԺ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետին կառավարության աշխատանքի արդյունավետության մասին հարց ուղղեց: Տպավորություն է, որ մեծ հովանի եք պահել և Կառավարության աշխատանքն ամբողջությամբ ծածկում եք․ ամբողջ բեռը վերցրել, տանում եք, ասաց նա։
Հարցադրումը զարմանալի թվաց Ն. Փաշինյանին: Նա նշեց, որ նախարարների հետ ամենօրյա ռեժիմով են աշխատում:
«Որ արդյունավետ չէ թիմը, այս ցուցանիշներն ո՞վ է ապահովել: Ես չեմ ուզում սազը առնել ու գովել: Եթե Դուք ակնկալում եք, որ ես մեր կառավարության աշխատանքից պետք է երբևէ գոհ լինեմ, մոռացե՛ք դա: Եթե աստղեր էլ իջեցնենք, ես էլի դժգոհ եմ լինելու, որովհետև պիտի ասեմ՝ մոլորակներ ինչի՞ չենք իջեցրել».- հայտարարեց վարչապետը:
Նա պնդեց, որ ձեռքբերված արդյունքները ոչ միայն կառավարության կոլեկտիվ, այլ նաև ընդդիմիության հետ աշխատանքի արդյունք են: