ԱՄՆ-ում, որպես կորոնավիրուսի բուժամիջոց, հաստատել են Էբոլայի դեմ դեղամիջոցի կիրառումը
![]() ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել երկրում Ռեմդեսիվիր՝ (կոդ GS-5734) հակավիրուսային դեղամիջոցին, որը համարվում է Էբոլա վիրուսի դեմ հաջողված դեղամիջոց։ Այն օգտագործվել է Էբոլայի համաճարակի բուժման ժամանակ, որը սկսվել էր 2015 թվականին: Այս մասին հայտնել է վարչության մամուլի ծառայությունը: ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ապրիլի 29-ին հայտարարել էր Ռեմդեսիվիրի կլինիկական հաջող փորձարկումների մասին: «Տվյալները ցույց են տալիս, որ Ռեմդեսիվիրն ունի հստակ, նշանակալի դրական ազդեցություն՝ արագացնելով վերականգնումը»,- հայտնել է Ֆաուչին՝ նկատի ունենալով ուսումնասիրության արդյունքները: Կարգավորող մարմինը նշում է, որ COVID-19-ի բուժման գործում Ռեմդեսիվիրի օգտագործման փաստաթերթերը պետք է հասանելի լինեն բժշկական անձնակազմերին և հիվանդներին: Նրանք նաև պարտավոր են տեղեկացնել դեղաչափի, հնարավոր կողմնակի ազդեցությունների և այլ դեղամիջոցների հետ համատեղելիության մասին: Ըստ մասնագետների՝ Ռեմդեսիվիր դեղամիջոցը կրճատում է ապաքինման ժամանակը՝ 15 օրից հասցնելով 11-ի: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
