Արամ Սարգսյանը՝ Տիգրան Ավինյանի պաշտոնը զբաղեցնելու լուրերի մասին
Մամուլում լուրեր էին տարածվել, թե ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի տեղը Կառավարությունում շուտով կզբաղեցնի «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանը: «AD TV»-ի եթերում անդրադառնալով թեմային՝ Արամ Սարգսյանն ասել է. «Տիգրան Ավինյանն իր տեղում աշխատում է, և այս թեմայով խոսակցությունն ինձ համար ոչ միայն նյութ չէ, այլև անհարմար եմ զգում նման բաներից խոսել: Մարդն իր տեղում աշխատում է: Լրատվական դաշտը սենսացիաներ է փնտրում ամեն մանր բանից սարքում է մեծ պատմություն: Կառավարությունը նաև այնպիսի տեղ է, որտեղ պաշտոնյաները փոխվում են և այդտեղ որևէ դժբախտություն չեմ տեսնի, եթե փոփոխություններ լինեն: Տիգրան Ավինյանը, Արարատ Միզոյանը վարչապետի ամենամերձավոր շրջապատն են, բայց, դա չի նշանակում, որ այդ մարդիկ փոփոխման ենթակա չեն»,- ասել է Սարգսյանը: Հարցին, թե այս ընթացաժքում իրեն որևէ առաջարկ չի՞ եղել, Սարգսյանը պատասխանել է. «Բացարձակ: Ես Նիկոլ Փաշինյանի հետ վերջին անգամ տետատետ հանդիպել եմ քարոզարշավի ժամանակ, դրանից հետո նամակագրական կապ եմ ունեցել Ամուլսարի և Արցախի թեմաներով»: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24