Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Մտածում ենք տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացելու մասին»․ Ն․ Փաշինյան

992
Երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ., 12:35
«Մտածում ենք տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացելու մասին»․ Ն․ Փաշինյան

Ինչպես արդեն հայտնել էինք, պարետը նոր որոշում է կայացրել տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ։ Ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով ինչպես այդ, այնպես էլ կառավարության առաջիկա քայլերին, ՀՀ վարչապետը հայտարարեց․ «Ընդհանուր առմամբ գնալու ենք սահմանափակումների նվազեցման։ Եթե արտառոց բան չպատահի, մտածում ենք առաջիկա 10 օրվա ընթացքում տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացելու մասին, բայց ամեն ոլորտի համար ԱՆ-ը պետք է անվտանգության կանոնների պահպանման տրամաբանություն սահմանի։ Միայն կրթական համակարգն է, որ սահմանափակված կպահենք»։