«Դպրոցական քննությունները չեն անցկացվի». Արայիկ Հարությունյան
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ այս տարի հայաստանյան դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ չեն անցկացվի: Նա նշեց, որ որոշում է կայացվել դպրոցներում չանցկացնել 4-րդ և 9-րդ դասարանների փոխադրման, ինչպես նաև 12-րդ դասարանի ավարտական քննությունները: Նա հայտնեց, որ բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականները կամփոփվեն առաջին կիսամյակի ամփոփիչ և երկրորդ կիսամյակի էլեկտրոնային գնահատականների հիման վրա: «Հաշվի առնելով, որ 12-րդ դասարանի որոշ աշակերտներ ավարտական քննությունները հանձնել են անցյալ տարեվերջին, նրանց հնարավորություն է տրվում ընտրելու՝ պահպանել քննական արդյունքը կամ ընտրել տարեվերջի գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական»,- ասաց նախարարը: Ամփոփումը կկատարվի ու ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը: Նախարարը հայտնեց, որ նույն կարգը կգործի նաև քոլեջներում ու ուսումնարաններում: Այս ուսումնական հաստատություններում ավարտական դիպլոմները կստանան մինչև հունիսի 5-ը: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
