Հետբուհական կրթություն ստացողների կրթաթոշակի չափը կբարձրանա
2905
Հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ., 13:00
![]() Կառավարության ապրիլի 23-ի նիստում որոշվեց 35 հազար դրամով ավելացնել հետբուհական կրթություն ստացողների կրթաթոշակի չափը: Ըստ այդմ՝ հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար այն կկազմի 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների՝ 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների՝ 55000 դրամ: Նույն չափով՝ 35 հազար դրամով ավելացել է նաև դոկտորանտների կրթաթոշակը՝ դառնալով 65000 դրամ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց. «Մենք չենք համարում, որ սա բարձր թիվ է, սակայն շատ հստակ ազդակ է ոլորտի համար: Կրթաթոշակի բարձրացումը կնպաստի հետբուհական կրթական ծրագրում ընդգրկվածությանը, երիտասարդ մասնագետների հետազոտական, գիտական գործունեության ապահովմանը, ինչպես նաև՝ սոցիալական կարիքներից բխող կյանքի որակի բարելավմանը»։ |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
