Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Կառավարությունն աջակցելու փոխարեն հավելյալ բեռ է ստեղծում». Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն

413
Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ., 23:35
«Կառավարությունն աջակցելու փոխարեն հավելյալ բեռ է ստեղծում». Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն

Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում նշել է, որ Հայաստանում արտակարգ դրության ժամանակահատվածում միության անդամները չեն կրճատել աշխատազմը. կա՛մ հարկադիր պարապուրդի մատնված մարդիկ ստանում են օրենքով իրենց հասանելիք աշխատավարձը, կա՛մ այն ձեռնարկությունները, որոնք առաքման ծառայություններն են աշխուժացրել, իրենց աշխատակազմի մի մասին ներգրավել են այդ առաքման ծառայություններում:

«Մենք կառավարությանն առաջարկել էինք, որ ստեղծվի մի ֆոնդ, որը գումարներ կտրամադրեր այս բիզնեսին՝ երկու տարի ժամանակով առանց որևէ տոկոսի և մեծ պայմանների: Այս և այլ մեր ներկայացրած առաջարկներից ինչ-որ բաներ ներգրավվել են կառավարության աջակցության միջոցառումների համար, սակայն դրանք առանձնապես աջակցություն չեն տալիս գործատուներին և աշխատողներին: Կառավարությունն աջակցելու փոխարեն հավելյալ բեռ է ստեղծում»,- ասել է նա:

Վահե Գևորգյանը նշել է, որ ռեստորոնային բիզնեսին տրվող աջակցությունը պետք է լինի շատ ավելի գործուն և հրատապ կարգով. «Ընդհանուր գաղափարն այն է, որ աջակցությունն այս ոլորտին պետք է հրատապ լինի: Եթե, ասենք, երեք ամիս հետո լինի, գուցե արդեն պետք չլինի. ձեռնարկությունը փակված կարող է լինել»,- հայտնել է Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«3 ամիս անց, գուցե, արդեն ուշ լինի». Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն