Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

360
Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ., 16:00
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ, միաձայն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի՝ Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը: Առաջարկը վերաբերում է տնտեսվարողների ամորտիզացիոն ծախսագրումներին: Այսպես, «Հարկային օրենսգրքով» ռեզիդենտ (ՀՀ-ում ստեղծված, պետական գրանցում ստացած ու հաշվառված) տնտեսվարողներն իրենց հայեցողությամբ են որոշում ներմուծվող կամ ձեռք բերվող հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը: Նախագծով առաջարկվում է նույն հնարավորությունն ընձեռել բոլոր տնտեսվարողներին, սակայն ժամանակավորապես՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար: Այդ փոփոխությունն ըստ նախաձեռնության հեղինակների՝ խթան կլինի այն ընկերությունների համար, որոնք մտադրություն ունեին կապիտալ ներդրումներ կատարել, կշահագրգռի նրանց ներդրումների կատարումը տեղափոխել ավելի մոտ ժամանակահատված:
Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև նույն օրենսգրքում փոփոխություն կատարելու ԲՀԿ-ական Մ․ Մելքումյանի նախագիծը: Երկու օրինագծերի երկրորդ ընթերցման քննարկումը պատգամավորները կսկսեն ժամը 17.30-ից: