«ԱՄՆ-ը պարտվեց նավթային պատերազմում»․ փորձագետ
![]() Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան «հասան իրենց նպատակին», քանի որ որևէ մեկին այժմ պետք չէ ամերիկյան նավթը, և ԱՄՆ-ում թերթաքարային նավթի հանույթի ողջ արդյունահանումը փլուզման վտանգի տակ է: Այս մասին Investing.com-ին տված հարցազրույցում հայտնել է նավթի շուկայի փորձագետ Բարանի Կրիշնանը։ «Թերևս ոչ ոք այնքան գոհ չէ ամերիկյան նավթի գների անկումից՝ որքան Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ Իբն Սալմանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- նշում է վերլուծաբանը: Միևնույն ժամանակ, ըստ Vortexa և Kpler տրանպորտային և վերլուծական ընկերությունների տեղեկությունների, մինչև մայիսի վերջ Սաուդյան Արաբիայից 20 տանկեր՝ 40 միլիոն բարել նավթով, պետք է ժամանեն Լուիզիանա և Տեխաս նահանգներ: «Գործոնների համադրությունը WTI-ին դարձրել են Էր Ռիադի և Մոսկվայի համար հեշտ թիրախ, որոնք ցանկանում են համաճարակի ավարտից հետո ավելացնել շուկայում սեփական մասնաբաժինը: Ռազմավարությունը շատ պարզ է. Թրամփին խոստանալ կրճատել արտահանումը, բայց ոչ մի գործողություն չձեռնարկել, ինչը նրանց կարող է արժենալ շուկաներ կամ գնորդներ»,-եզրափակում է վերլուծաբանը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
