Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

#Brent նավթի գինը 1999 թվականից ի վեր առաջին անգամ նվազել է 16 դոլարից

771
Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ., 11:45
#Brent նավթի գինը 1999 թվականից ի վեր առաջին անգամ նվազել է 16 դոլարից

Լոնդոնի ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում, Brent տեսակի նավթի մեկ բարելը հասել է 16 դոլարից ցածր ցուցանիշի։ Երևանի ժամանակով 8։30-ի սահմաններում նավթի արժեքը կազմել էր 15,99 դոլար։ Վերջին անգամ նման ցուցանիշ արձանագրվել է 1999 թվականի դեկտեմբերի 11-ին, գրում է РБК-ն։ Իսկ 2001 թվականի նոյեմբերի 19-ին Brent տեսակի նավթը վաճառվել է մեկ բարելի դիմաց 16․65 դոլարով։

Բորսաներում իրավիճակը սկսեց կտրուկ փոխվել Երևանի ժամանակով 07:00-ին: Մինչ այդ Brent նավթի բարելը կազմում էր 18,5–19 դոլարի սահմաններում, սակայն այն արագ սկսեց անկում ապրել։ Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև ԱՄՆ-ում․ Տեխասում արդյունահանվող WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները նախ կայունացան՝ կազմելով 13,75 դոլար, այնուհետ սկսեցին արագորեն անկում ապրել: Երևանի ժամանակով ժամը 08:28-ի դրությամբ, նավթի մեկ բարելի արժեքը կազմում էր 10.34 դոլար: