Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Հայփոստ»-ի կառավարումն անցել է ԲՏԱ նախարարությանը

839
Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ., 10:40
«Հայփոստ»-ի կառավարումն անցել է ԲՏԱ նախարարությանը

14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստ» ՓԲ ընկերության կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը. այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Ֆեյսբուքյան գրառման մեջ նախարարը տեղեկացնում է, որ Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Կարապետյանը: ««Հայփոստի» կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է «Հայփոստի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
«Հայփոստը» նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբունքներով։

Պրն․ Կարապետյանին հաջողություն եմ մաղթում։

Ի գո՛րծ, դեպի նորանոր ձեռքբերումներ»։