«Ընդունված նախագծի նպատակը վարկային ոլորտում անառողջ գործընթացի կանոնակարգումն է». Վարազդատ Կարապետյան
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ազգային ժողովը միաձայն ընդունեց իմ և գործընկերոջս՝ Արտակ Մանուկյանի նախագիծը, որի նպատակը վարկային կազմակերպությունների և այս ոլորտում անառողջ գործընթացի կանոնակարգումն է։ Մենք առաջարկում ենք հետևյալը։ Ակնհայտ է, որ հիմա այս արագ վարկերը խորացնում են աղքատությունը և սնանկության թակարդի մեջ են պահում ժողովրդին։ Մյուս փոփոխությամբ այսուհետև վարկառուն իր ձեռքով կգրի, թե ինչքան գումար պետք է վճարի վարկի արդյունքում և որքան է իրական տոկոսադրույքը։ Սրա նպատակն այն է, որ վարկային կազմակերպությունները չմոլորեցնեն և չգրավեն մարդկանց այսպես կոչված զրո տոկոսով վարկերով։ Մենք այս նախագծի վրա աշխատում ենք ավելի քան վեց ամիս։ Երկար քննարկել ենք այն Կենտրոնական բանկի, վարկային կազմակերպությունների և ոլորտի մասնագետների հետ։ |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
