Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«ՀՀ-ում բանկային գաղտնիքը որևէ ձևով վտանգի տա՞կ է. թե՞ ոչ». Ալեն Սիմոնյանը՝ ԿԲ նախագահի թեկնածուին

327
Հինգշաբթի, 16 ապրիլի, 2020 թ., 13:30
«ՀՀ-ում բանկային գաղտնիքը որևէ ձևով վտանգի տա՞կ է. թե՞ ոչ». Ալեն Սիմոնյանը՝ ԿԲ նախագահի թեկնածուին

Բանկային գաղտնիքը կրկին հարցադրման թեմա եղավ ԱԺ ապրիլի 16-ի նիստում: Հարց տվողն այս անգամ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էր: Նա, հարցն ուղղելով ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին, ասաց.

«Մեր ընդդիմադիրների կողմից հնչել են մտահոգություններ, որ մենք բանկային գաղտնիքի հետ կապված խնդիրներ ունենք: Բանկային գաղտնիքի հետ կապված որևէ խնդրահարույց օրենսդրական նախաձեռնություն քննարկե՞լ ենք, և ՀՀ-ում բանկային գաղտնիքը որևէ ձևով վտանգի տա՞կ է. թե՞ ոչ»:
ԿԲ նախագահի թեկնածուն նկատեց. «Նույնիսկ այն օրենքը, որ այս պահին գտնվում է ՍԴ տիրույթում, այնտեղ կոնկրետ նշված են այն դեպքերը, որ կարող են լինել: Պիտի լինի կոնկրետ քրեական գործ, կոնկրետ դեպքեր, որոնք վերաբերում են կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, ու կան հստակ ֆիլտրեր, որոնք երաշխավորում են, որ բանկային գաղտնիքը խաթարված չէ»:
Հիշեցնենք՝ ԼՀԿ ղեկավարը հայտարարել էր. «Նախկին իշխանությունն ապօրինություն էր անում, իմանում էր՝ ով որ բանկում ինչքան փող ունի, կամ ով ինչ արժեթուղթ ունի: Այսօրվա իշխանությունը չի ուզում ապօրինություն անել, ընդունում է օրենքներ, որ այն, ինչ պետք է ապօրինի աներ, օրենքով անի»: