Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ինչո՞ւ պետության պարտքերը չեք վճարում». ԱԺ պատգամավորը՝ նախարարի տեղակալին

305
Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2020 թ., 14:00
«Ինչո՞ւ պետության պարտքերը չեք վճարում». ԱԺ պատգամավորը՝ նախարարի տեղակալին

ԱԺ ապրիլի 15-ի նիստում պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանից հետաքրքրվեց նրա գույքային մի դրվագի պատմությունից:

Ըստ պատգամավորի՝ Ս. Սաիյանը 2009թ. նախարարության վարչության պետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում, ի շարս այլ պաշտոնյաների, մասնավորապես նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դստեր ամուսնու՝ Հայկ Հարությունյանի, վարձակալությամբ տարածք է վերցրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ից: Վարձակալության վճարը՝ տարեկան 60 հազար դրամ, նա չի կատարել, գումարի չափը տույժ-տուգանքով դարձել է 529 հազար դրամ: ՊՈԱԿ-ը դիմել է դատարան, սակայն գումարը դարձյալ չի վճարվել:
«Ինչո՞ւ պետության պարտքերը չեք վճարում»,- հարցրեց նա:

Սաիյանը հարցն անպատասխան թողեց և շարունակեց ներկայացնել տվյալ պահին քննարկվող «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Արձագանք կլինի, թե ոչ, ընդմիջումից հետո կպարզվի: