Արայիկ Հարությունյանը՝ ՀՀ իշխանությունների հետ համագործակցության և Ռ. Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ
![]() «Մենք պետք է միավորվենք ոչ միայն Արցախում, այլ հայությամբ, համախմբվենք Հայաստանի իշխանության շուրջ, որովհետև գլխավոր պատասխանատվությունն ու գլխավոր խնդիրը Հայաստանի իշխանություններինն է. չարախոսությունը, քաղաքական այլակարծությունն այստեղ թշնամի են մեզ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ. «Նախընտրական փուլում եղել են վիրավորական արտահայտություններ, որ պատրաստվում էի դիմել դատախազություն, բայց մտափոխվել եմ և դրանք հետ ենք կանչել՝ բացի մի հայտարարությունից, որն իրականացրել է ո՛չ Արցախի քաղաքացի: Անունն էլ չեմ ուզում տալ: Հիմար արտահայտություն էր, չեմ ուզում իր լեզվով խոսել, բայց այդ մարդու գնահատականը տալու համար մի փոքր ռեպորտաժ կլինի»,- ասաց ԱՀ նախագահը: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին, թե ինչ կարծիք ունի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ, Ա. Հարությունյանը նշեց, որ Ազատ հայրենիք կուսակցությունը վաղուց այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել. «Մենք դիմել էինք այն ժամանակ դատախազությանը, ստորագրություններ էինք հավաքել խափանման միջոցի փոփոխության համար, բայց այսօր ևս ուզում եմ հայտարարել, որ երբևէ Հայաստանի արդարադատության գործունեությունը կասկածի տակ չենք դրել: Կա ՀՀ-ում արդարադատության համակարգ և այդ հարցը նրանց որոշելիքն է»: Թե ինչ սկզբունքով է ղեկավարելու երկիրը, բանախոսը նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է առաջին հերթին լինեն հասանելի հանրության համար, աշխատեն թափանցիկ և հարգվեն հանրության կողմից: Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է հանդիպում ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի միջոցներ տրամադրվեն գյուղատնտեսության ուղղությամբ: Քննարկվելու են ոչ միայն վարակի կանխարգելման, այլև տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: «Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունն, ինչպես միշտ, աջակցելու է Արցախի իշխանությանը»,- եզրափակեց ԱՀ նախագահը: |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
