«Սպիտակի ու Թումանյանի 3-ական գյուղերում կզարգացնենք հոնի ու տանձենու մշակությունը». Անդրեյ Ղուկասյան
![]() Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Սպիտակի ու Թումանյանի տարածաշրջանների երեքական գյուղերում կզարգացնենք հոնի ու տանձենու այգու մշակությունը: Լոռու մարզպետարանի և ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի համագործակցության արդյունքում Լոռու մարզում նախատեսում ենք հիմնել շուրջ 15 հա հոնի և տանձենու այգի: Հնարավորինս մեծ թվով գյուղացիական տնտեսությունների աջակցելու ու ծրագրի արդյունավետության ապահովման համար առաջիկայում մարզի թվով 6՝ Ախթալա, Օձուն, Շնող, Ծաղկաբեր, Շիրակամուտ, Գեղասար համայնքներից հավաքագրված հայտերի հիման վրա կամփոփենք այգիների մշակմամբ զբաղվելու ցանկություն ունեցողների տվյալները, որին անմիջապես կհաջորդի ծրագրի մեկնարկը: Այգի հիմնելու համար նախատեսված հողատարածքը պետք է պարտադիր լինի ջրովի և նվազագույնը 0.5 հա: Տնկիները գյուղացիներին տրամադրվելու է անվճար»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
