«Եկեք ապոկալիպտիկ հատարարություններ չանենք». Փաշինյանը՝ գնաճի վերաբերյալ
![]() «Եկեք ապոկալիպտիկ հատարարություններ չանենք: Փառք աստծո, ՀՀ-ին չի սպառնում պարենային դեֆիցիտ, դատարկ ցուցափեղկեր»,- հորդորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով գնաճի վերաբերյալ հարցին: Օգտատերը նշել էր, որ, օրինակ, Վանաձորում, սննդամթերքը շատ է թանկացել: 2019-ին և 2020-ի առաջին ամիսներին ՀՀ-ում եղել է գնաճային շատ ցածր ֆոն: ՄԱԿ-ի զեկույցների համաձայն՝ աշխարհում սննդամթերքի գներն աճել էին 6%-ով, մինչդեռ Հայաստանում դրանք աճել են շատ ցածր տեմպերով: Ես հանձնարարել եմ արդեն իսկ ուսումնասիրել Վանաձորում գների թանկացման մասին տեղեկատվությունը: Խոշոր առևտրային խանութներում օրինակ, հացը, չի թանկացել: Որոշ ապրանքներ, այո, թանկացել են: Մենք ներկրողներին տալիս ենք արտոնյալ վարկել՝ որպես հակաճգնաժամային միջոցառում, որպեսզի նրանք ապահովագրենք արտարժույթի տատանումներից ու գնաճը զսպենք: Ավելի քան 600 ապրանքների մաքստուրքերը բարձրացել են ԵԱՏՄ կանոնների համաձայն և մենք բանակցեցինք, որ այդ մաքսատուրքերը առաջիկա վեց ամիսներին իջնեն, մասնավորապես՝ մսի, կարագի, բրձնի, բժշկական պարագաների, հնդկաձավարի, մարգարինի և այլնի: Ամեն ինչ կանենք, որ անտրամաբանական գնաճ տեղի չունենա: Եկեք չվախեցնենք ինքներս մեզ: Հայաստանը բերքառատ երկիր է, աշխատող ժողովրդով, ունենք բավարար պաշարներ, մենք համատեղ ուժերով այս իրավիճակը կհաղթահարենք»,- ասաց Փաշինյանը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
