Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նավթի համաշխարհային գներն անկում են ապրել` ՕՊԵԿ+-ի հանդիպման չեղարկման ֆոնին

603
Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 14:40
Նավթի համաշխարհային գներն անկում են ապրել` ՕՊԵԿ+-ի հանդիպման չեղարկման ֆոնին

Ապրիլի 6-ին նավթի համաշխարհային գները սակարկությունների ընթացքում նվազել են, փոխանցում է RT-ն։ WTI տեսակի նավթի գինը նվազել է 3,28%-ով և կազմել 27,41 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Սակարկությունների սկզբում WTI տեսակի նավթի գինը ընկել է 35 դոլարից մինչև 31 դոլար մեկ բարելի դիմաց՝ ապրիլի 8-9-ը նախատեսված նավթարդյունահանող երկրների տեսազանգով հանդիպման հետաձգման պատճառով: Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը կազմում է մեկ բարելի դիմաց 33,60 դոլար (նվազել է 1,50%-ով):