Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ֆիզիկական անձանց դրամային հաշիվների կալանքները պետք է անհապաղ կասեցվեն»․ Արման Աբովյան

368
Շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ., 09:20
«Ֆիզիկական անձանց դրամային հաշիվների կալանքները պետք է անհապաղ կասեցվեն»․ Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չեմ ուզում այս օրերին քննադատել, բայց ախր այսպես էլ հնարավոր չէ։
Ասել ենք, ասում ենք և կրկին կասենք, որ այսպիսի ծանրագույն իրավիճակներում, երբ մարդկանց վիճակը օրեցօր գնալով բարդանում է, անհրաժեշտ է գլոբալ և համապարփակ լուծումներ, որպեսզի մարդկանց հոսքը գոնե մի փոքր թեթևացնել։
Եվս մեկ անգամ պնդում եմ, որ արտակարգ դրության պայմաններում շատ կարևոր է գործել՝ արտակարգ քայլերի տրամաբանության ներքո։
Ուստի համարում եմ, որ պետք է անհապաղ կասեցվի՝ ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական անձանց դրամային հաշիվների կալանքները և բնականաբար արգելվի նոր կալանքներ սահմանելը՝ դրամական միջոցների վրա։ Հավատացնում եմ, որ այս դեպքում պետական բյուջեն չի տուժի և մեր բազմաթիվ քաղաքացիներ գոնե մի փոքր «կշնչեն»։
Բոլոր կալանքները, արգելանքները, սահմանափակումները հետո, իսկ հիմա պետք է գործի դնել բոլոր մեխանիզմները, որպեսզի մարդկանց հանենք անելանելի իրավիճակից։
Հ.Գ.
Տեղեկացնեմ, որ հենց երկուշաբթի ԱԺ-ում այս հարցի օրենսդրական կարգավորումը օրենքի նախագծի տեսքով կդնենք շրջանառության մեջ»։