Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ռուսական նավթի գինը նվազել է մինչև 10․5 դոլար՝ մեկ բարելի դիմաց. #Argus

896
Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ., 16:55
Ռուսական նավթի գինը նվազել է մինչև 10․5 դոլար՝ մեկ բարելի դիմաց. #Argus

Ռուսական Urals տեսակի նավթի մատակարարումների գները շարունակում են նվազել: Հյուսիս-արևմտյան Եվրոպայում Urals տեսակի նավթի գինը cif մատակարարումների պայմաններով (Cost, Insurance and Freight, որը ներառում է նավթի վերջնական գինը, մատակարարումների ապահովագրությունը և բեռնափոխադրման արժեքը՝ մինչև սահմանված նավահանգիստը) ապրիլի 1-ից կազմել է 10.54 դոլար մեկ բարելի դիմաց, հայտնում է Argus գործակալությունը։ Urals-ը վաճառվում է պայմանական զեղչով (դիսկոնտ) Brent-ի համեմատությամբ, որը կազմում է 4․75 դոլար: Սա առավելագույն զեղչն է 2008 թվականի հունիսից ի վեր: