Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ռուսական նավթի գինը նվազել է մինչև 13 դոլար՝ մեկ բարելի դիմաց. #Argus

660
Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ., 12:45
Ռուսական նավթի գինը նվազել է մինչև 13 դոլար՝ մեկ բարելի դիմաց. #Argus

Ռուսական Urals տեսակի նավթի (Ռոտերդամի CIF նավահանգիստ) գինը նվազել է մինչև 13 դոլար մեկ բարելի դիմաց, հայտնում է Argus գործակալությունը։

Urals-ը վաճառվում է պայմանական զեղչով (դիսկոնտ) Argus North Sea Dated-ի համեմատությամբ, որն արտացոլում է Հյուսիսային ծովի թեթև նավթի արժեքը: Երկուշաբթի, զեղչը կազմել է 4,75 դոլար, որն ամենաբարձրն է 2008 թվականի հունիսից ի վեր:
Հյուսիս-արևմտյան Եվրոպայում վաճառվող նավթի գինը համեմատած նախորդ շաբաթվա հետ, այս ցուցանիշը բացարձակ իմաստով նվազել է ևս 3.2 դոլարով: Միջերկրական ծով առաքմամբ Urals նավթի բեռնափոխադրումների գինը նույնպես նվազել է մեկ բարելի դիմաց 3.2 դոլարով և հասել է մեկ բարելի դիմաց 15,25 դոլար, ինչը ամենացածրն է 1999 թվականի հունիսից ի վեր: