Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ռուսական նավթի գինը հավասարվել է 1999 թվականի ցուցանիշին. #ArgusMedia

715
Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 16:40
Ռուսական նավթի գինը հավասարվել է 1999 թվականի ցուցանիշին. #ArgusMedia

Ռուսական Urals տեսակի նավթի մատակարարումների գները շարունակում են նվազել: Այն հյուսիս-արևմտյան Եվրոպայի երկրների համար վաճառվում է մինչև 16,2 դոլարով՝ CIF-ի (Ռոտերդամի նավահանգիստ) առաքման պայմանների համաձայն, գրում է Argus Media գործակալությունը: Ըստ գործակալության, սա նավթի գների նվազագույն մակարդակն է՝ 1999 թվականից ի վեր: 21-րդ դարում ռուսական նավթը դեռ այսքան էժան չի վաճառվել:

Անցած շաբաթվա ընթացքում ռուսական նավթը Հյուսիս-Արևմտյան Եվրոպայում վաճառվել է մեկ բարելի դիմաց 5,51 դոլար ավելի ցածր գնով: CIF-ի առաքման պայմանները նշանակում են, որ նավթի վերջնական արժեքի մեջ ներառված են բեռնափոխադրման ծախսերը դեպի նավահանգիստ և բեռի ապահովագրությունը, որն իր վրա է վերցնում նավթ վաճառող կողմը: