Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

«Գործարարների կաշին որևէ մեկն իրավունք չունի քերթելու». Բաբկեն Թունյան

168
Հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ., 23:40
«Գործարարների կաշին որևէ մեկն իրավունք չունի քերթելու». Բաբկեն Թունյան

«Առաջին լրատվական»-ի եթերում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշել է, որ կառավարության նոր փաթեթը աջակցության ծրագրերի մի մասն է ներառում. «Կլինեն նաև այլ միջոցառումներ, կկիրառվեն նաև այլ գործիքներ տարբեր սեգմենտների խնդիրները լուծելու համար»,- հայտնել է նա:

Պատգամավորը եթերի ընթացքում ասել է, որ թեպետ աջակցության փաթեթն ընդունվել է արագ, սակայն շահառու խմբերի առաջարկները և վերլուծությունները հաշվի են առնվել. «Ամենակարևորը չափանիշներն են ու հստակ խաղի կանոնները, թե ովքեր են օգտվելու աջակցության գործիքներից, խտրականությունը բացառվում է, բոլոր ընկերությունները, որոնք կհամապատասխանեն սահմանված չափանիշներին, հավասար հնարավորություններ կունենան օգտվելու աջակցությունից»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Եզրափակելով իր խոսքը՝ պատգամավորն ասել է. «Գործարարների կաշին որևէ մեկն իրավունք չունի քերթելու»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: