Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

«Դա որքանո՞վ կանդրադառնա ՀՀ պարենային անվտանգության վրա»․ Եղիազարյանը՝ փոխվարչապետին

157
Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ., 17:20
«Դա որքանո՞վ կանդրադառնա ՀՀ պարենային անվտանգության վրա»․ Եղիազարյանը՝ փոխվարչապետին

«Հարցը բարձրացրել ենք ԵԱՏՄ հարթակում: Պայմանավորվածություն կա, որ նման իրավիճակները կբացառվեն: Ուղղակի ռուսական կողմը խնդիր է դնում, որ ԵԱՏՄ տարածքում, յուրաքանչյուրս մեր սահմանի համար արտահանման արգելքներ դնենք, որպեսզի չստացվի, թե ԵԱՏՄ երկրի միջոցով գնում է 3-րդ երկիր: Ամսի 3-ին վերջնական կպայմանավորվենք». ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյանը նրան հարց էր ուղղել, թե ՀՀ-ում պարենային ապահովման խնդիրներ չե՞ն առաջանա ՌԴ կողմից հացահատիկային բոլոր տեսակի արտադրանքի արտահանման արգելքի հետևանքով: