«Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ընդամենը 500 մլն դրամ է հավաքվել, մենք 1 միլիարդ աննպատակ ծախս ենք կատարել». Սերգեյ Բագրատյան
![]() «Ֆինանսական հաշտարարի գրասենյակն ամեն տարի 64 մլն դրամ վճարում է միայն վարձակալության համար: 10 տարում գրասենյակը 640 մլն դրամ վարձակալության վճար է մուծել: Միայն գործուղումների համար 10 տարում մոտ 400 մլն գումար է դուրս գրվել: Այսինքն՝ հանրագումարով 1 միլիարդ դրամ անարդյունավետ ծախս է կատարել այս գրասենյակը: Երբ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ընդամենը 500 մլն դրամ է հավաքվել, մենք 1 միլիարդ աննպատակ ծախս ենք կատարել». մարտի 25-ի նիստում հայտարարեց ԲԿՀ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Այս հայտարարությունը Ս. Բագրատյանն արեց «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու հարցի քննարկման ժամանակ: Օրինագծով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում և այդ գրասենյակին դիմելու իրավունք տալ նաև միկրոբիզնեսով զբաղվող կազմակերպություններին: Ս. Բագրատյանն էլ իր կասկածը հայտնեց առ այն, որ եթե գրասենյակը նման անարդյունավետ ծախսեր է կատարել, արդյոք արդյունավետ կիրականացնի՞ ֆիզիկական ու իրավաբանական անձանց շահերի պաշտպանությունը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
