«Իրավիճակը դուրս է ստանդարտ լուծումների տիրույթից»․ Արման Բաբաջանյան
![]() ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե որքան ժամանակ կշարունակենք ապրել սահմանափակումների ռեժիմում, վաղ է գնահատել համաճարակի հասցրած վնասների չափն ու ծավալը։ Իրավիճակը դուրս է ստանդարտ լուծումների տիրույթից, մեզ ամեն օր պետք են նոր, ոչ սովորական միջոցներ ու գործիքներ: Անթույլատրելի է այդ հարցում կառավարությանը միայնակ թողնելը: Կառավարությունն այս հարցում պետք է ստանա գործարար համայնքի, գիտնականների, մասնագետների ու փորձագետների աջակցությունը: Այդ նպատակով Հայաստանի և Սփյուռքի մեծահարուստների, գործարարների, տնտեսագետների ու ֆինանսիստների մասնակցությամբ պետք է ստեղծել հատուկ հիմնադրամ, որը կգեներացնի ոչ միայն կորոնավիրուսի համավարակի առաջացրած տնտեսական հետևանքների մեղմման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, այլև գաղափարներ, ծրագրեր ու նախագծեր, որոնք կֆինանասավորվեն այդ նույն հիմնադրամի միջոցով: Չափազանց կարևոր է, որպեսզի այդ նախաձեռնություններն ունենան ենթակառուցվածքային, համակարգաստեղծ բնույթ և նպաստեն տնտեսության բեռնմանը կամ վերբեռնմանը: Այս հիմնադրամը կարող է հաջողված նախադեպ դառնալ մասնավորի և կառավարության համագործակցության համար, ինչը ընդունված պրակտիկա է շատ երկրներում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի արտակարգ ու ոչ սովորական բնույթը այդ հիմնադրամը պետք է գործի կառավարության հետ սերտ համագործակցությամբ, կարելի է քննարկել անգամ հիմնադրամի ստեղծման գործում որևէ ձևաչափով կառավարության մասնակցության հարցը: Կառավարությունն ինքը այս փուլում բաց է բոլոր տեսակի նախաձեռնությունների ու տնտեսության առողջացմանն ուղղված գաղափարների քննարկման համար: Մեր խնդիրն է գտնել համագործակցության ու փոխգործակցության արդյունավետ ձևաչափեր, որոնք հնարավորություն կտան հաղթահարել ստեղծված ճգնաժամային իրավիճակը, իսկ ապագայում արդեն այդ ձևաչափերն օգտագործել տնտեսական երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
