Արգենտինայի իշխանությունները պահանջում են, որպեսզի #COVID_19-ի վարակակիրը վճարի 700 հազար դոլար
![]() Արգենտինայի մայրաքաղաքի իշխանությունները մտադիր են COVID-19 վարակակիրից պահանջել 700 հազար դոլարի չափով փոխհատուցում, քանի որ նա, իմանալով, որ հիվանդ է, նստել է նավ և ուղևորվել Արգենտինա, հայտնում է Todo Noticias ալիքը: Ըստ պաշտոնյաների՝ վարակված Լուկա Սինգերմանը նավ է նստել Ուրուգվայի Կոլոնիա քաղաքում, չնայած որ իմացել է, որ վարակակիր է: Երբ հայտնաբերվել է նրա վարակիր լինելու փաստը, որոշում է կայացվել լաստանավի բոլոր 423 ուղևորներին տեղափոխել Բուենոս Այրեսի հյուրանոցներից մեկը՝ կարանտինի գոտում: Քաղաքի իշխանությունները ծրագրում են դատի տալ երիտասարդին՝ պահանջելով փոխհատուցել նավի բոլոր ուղևորներին մեկուսացնելու համար ծախսված միջոցները: Բացի այդ, երիտասարդին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում՝ այլ մարդկանց առողջությունը վտանգելու համար: Մինչ օրս Արգենտինայում հայտնաբերվել է 158 դեպք, մահացել է 3 մարդ: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
